Վերահրատարակվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» գիրքը

Քաղաքագետ Լեւոն Մելիք- Շահնազարյանի ծննդյան օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները ԼՂՀ խաղաղ բնակչության դեմ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Առաջին անգամ 1997 թվականին ԼՂՀ կառավարության պատվերով լույս տեսած գիրքը մանրակրկիտ հետազոտություն է 1988-1994 թվականների դեպքերի մասին:

Քաղաքագետի որդին` Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ում նախաձեռնությամբ էլ գիրքը վերահրատարակվել է, նշել է, որ աշխատության մեջ տեղ գտած իրադարձությունները միայն 1994 թվականի զինադադարով չէ, որ ավարտվեցին:

Ադրբեջանը հաջորդող տարիներին եւս նմանատիպ մի հետազոտություն իրականացնելու առիթ տվեց:

«Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունը եւ շարունակում է գործել ռազմական հանցագործներին վայել ձեւերով ու մարտավարությամբ: Վերջին անգամ մենք սրա ականատեսը եղանք ապրիլին, երբ ադրբեջանական զինված ուժերը հայտնվեցին Թալիշ գյուղում եւ տեսանք, թե ինչ է տեղի ունենում, երբ նուն տարածքում հայտնվում է հայ խաղաղ բնակիչ ու ադրբեջանցի զինված անձնավորություն, որովհետեւ նրանց զինվորական կոչելը ճիշտ չեմ համարում»,- ասում է Լեւոն Մելիք-Շահնազարյանի որդին, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

 

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image