Վերելակի խափանման հետեւանքով երեխաները մնացել են ներսում

Ինչպես  տեղեկացնում է  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, նոյեմբերի 19-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ մեկ այլ դեպք է գրանցվել Գայի պողոտայում: Նոյեմբերի 19-ին, ժամը 14.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, երեխաները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:


Source: Yerkir Media
Link: Վերելակի խափանման հետեւանքով երեխաները մնացել են ներսում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image