Վերելակի հորն ընկած տղային կվիրահատեն

May 31, 2017

Մայիսի 30-ին 14-ամյա երեխա է ընկել Վանաձորի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորը: Նրան նախ տեղափոխել են Վանաձորի ԲԿ, ապա` Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Yerkir.am-ի հետ զրույցում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ աղջկա վիճակը կայուն ծանր է:

«Վիճակի մեջ կա փոփոխություն, և կարող ենք ասել, որ կյանքին վտանգ չի սպառնում: Նա պոլիտրավմա է ստացել` կոնքի երկու ոսկրի և երկու ազդրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, թոքերի սալջարդ: Նրան պետք է վիրահատենք»,- հայտնեց բժիշկը:

Source: Yerkir Media
Link: Վերելակի հորն ընկած տղային կվիրահատեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image