Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ի ժամը 04.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Նախնական տվյալներով՝ անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:


Source: Yerkir Media
Link: Վերին Լարսի անցակետը մինչև հուլիսի 10-ը դեռևս փակ կլինի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image