Վերջին երկու ամսում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 38 սանտիմետրով

June 12, 2017

2017 թվականի ապրիլի 2-ից մինչեւ հունիսի 11-ը Սեւանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 38 սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի հունիսի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 91 սանտիմետր բարձրության վրա, ինչը 18 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա եւ 38 սանտիմետրով բարձր՝ այս տարվա ապրիլի 2-ին գրանցված նիշից: Այս տարվա մայիսի 11-ից մինչեւ հունիսի 11-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 15 սանտիմետրով:

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարի Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 72 միլիոն 287 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել 40 միլիոն 41 հազար խորանարդ մետր ջուր: Սեւանի մակարդակն արդեն 9 սանտիմետրով է պակաս մնում 1901 մետր բարձրությունից:

Սեւանա լիճ թափվող գետերում բնական փոփոխություններ չեն սպասվում. դրանց հիմնական մասում վարարումների շրջանն արդեն ավարտվել է:

Source: Yerkir Media
Link: Վերջին երկու ամսում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 38 սանտիմետրով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image