Վթարի ականատեսը, կյանքը վտանգելով, փրկել է մեքենայում մնացած աղջկան
June 13, 2017
Դեմքի ու ձեռքի անտանելի մրմուռը կամաց-կամաց մեղմվում է։ Արթուր Միքայելյանի ստացած այրվածքները հերոսության արդյունք են: Աչքի առջեւ տեղի ունեցած ավտովթարը տեսնելով օգնության էր շտապել: Չի էլ ուզում պատկերացնել՝ ինչ կլիներ ավտովթարից տուժած աղջկա հետ, եթե ինքն էլ անտարբեր լիներ:
«Տեսա էդ աղջիկն ա մենակ մեջը, գազի արտահոսք էլ կա, էլ ով կմնար էդտեղ»,- պատմում է նա: