Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կանդամակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, այս մասին նա ասաց նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ըստ Պաշտպանության նախարարի, նա ողջ կյանքում երբեք կուսակցական չի եղել, սակայն շուտով անդամագրվելու խնդրանքով դիմելու է ՀՀԿ-ին:

Նախարարի պաշտոնը քաղաքական է, ինչը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն, հետևաբար, ինքը ճիշտ է համարում ՀՀԿ-ին անդամակցելը։


Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյանը կանդամակցի ՀՀԿ-ին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image