Վիգեն Սարգսյանը կմասնակցի Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին

April 26, 2017

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն արդեն մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին:

Ավանդական դարձած համաժողովի այս տարվա քննարկումների առանցքում են գլոբալ եվ տարածաշրջանային մարտահրավերները, մասնավորապես՝ միջազգային ահաբեկչությունը եւ լարվածության աճը Կորեական թերակղզում:

Առանձին հարթակներում քննարկվում են նաեւ Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության եւ ահաբեկչության աճը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները եւ այլն: Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ: Իրանի ներկայացուցչի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հակամարտությանն ու եւս մեկ անգամ ընդգծվել, որ խնդիրը ռազմական լուծում չունի:

Սերբիայի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ էլ նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական եւ այլ ուղղություններով:

Source: Yerkir Media
Link: Վիգեն Սարգսյանը կմասնակցի Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image