Վիեննայում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
May 16, 2016
Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ ՀՀ Նախագահը հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: