Վիեննայում տարհանել են «Ռոյմանպլաց» մետրոյի ուղևորներին

tert.am— Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում պայթյունի վտանգի պատճառով տարհանել են «Ռոյմանպլաց» մետրոյի ուղևորներին:
Ինչպես հաղորդում է kp.ru-ն` վկայակոչելով տեղի աղբյուրը, Վիեննայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ին հայտնել է, որ տարհանման մասին որոշումը կայացվել է արտակարգ ծառայություններում անանուն զանգից հետո:

Դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, որոնք խուզարկություններ են անցկացրել, սակայն պայթուցիկ սարք չեն հայտնաբերել:

Ոստիկանները դադարեցրել են մետրոյի վերգետնյա տրանսպորտի երթևեկությունը կայարանի մոտակայքում: Ներկա պահին մետրոյի կայարանը դեռ փակ է երթևեկության համար:


Source: Yerkir Media
Link: Վիեննայում տարհանել են «Ռոյմանպլաց» մետրոյի ուղևորներին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image