Վինձորում այսօր արքայական հարսանիք է տեղի ունեցել: Մեծ Բրիտանիայի 9-րդ գահաժառանգը, Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռնուհին՝ արքայադուստր Եվգենյան ամուսնացել է գործարար Ջեք Բրուքսբենքի հետ:
Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Բրիտանիայի թագուհին, արքայազն Ֆիլիպը, Քեմբրիջի եւ Սասեքսի դուքսերն ու դքսուհիները, արքայական ընտանիքի այլ անդամներ: Հրավիրված է եղել եւս 850 մարդ, այդ թվում՝ շուո բիզնեսի ներկայացուցիչներ: