Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հանձնեց Միխայիր Վռուբելի հայտնի կտավը

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցադրության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» վերականգնված կտավը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: ՀՀ նախագահը շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի գործընկերոջը՝ նկարը Հայաստանին վերադարձնելու համար:

«Ուրախ եմ այս նկարը Հայաստանին փոխանցելու համար: Այն տարիներ առաջ գողացվել էր, սակայն նախորդ տարի գտնվեց: Ուրախ եմ ասել, որ Հայաստանում այսուհետ կրկին հնարավորություն կունենան տեսնել այս նկարը»,- իր հերթին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը 1995 թ-ին գողացվել է Ռուսական արվեստի թանգարանից (Երևան): Այն Միխայիլ Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդումներից է։ Մինչև 2017 թվականը կտավի գտնվելու մասին տեղեկություններ չկային։ 2017 թվականի մարտի 15-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց, որ կտավը ՌԴ համապատասխան մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է և վերադարձվելու է Հայաստան։

 

Source: Yerkir Media
Link: Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին հանձնեց Միխայիր Վռուբելի հայտնի կտավը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image