Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Վրաստանում մեկնարկել  են ՏԻՄ ընտրությունները: Երկրում բացվել են ավելի քան 3300 ընտրատեղամասեր, Վրաստանի քաղաքացիները պետք է ընտրեն 64 քաղաքապետ եւ շրջանի ղեկավար, ինչպես նաեւ 64 տեղական օրենսդրական մարմինների (սակրեբուլո) պատգամավոր: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու:

Ընտրելու իրավունք ունի 3 մլն 440 հազար 123 մարդ: Ընտրությունները կհամարվեն կայացած՝ անկախ մասնակցության ցուցանիշից:

Առավոտյան արդեն իրենց քաղաքացիական պարտքն են կատարել վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին եւ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Source: Yerkir Media
Link: Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image