Տաջիկստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների եւ լրացումների հանրաքվեից հետո գործող նախագահ Էմոմալի Ռահմոնն իրավունք է ստացել ցմահ ղեկավարել երկիրը։
Տաջիկստանի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 4 միլիոն 402 հազար ընտրող, 94,5%-ը կողմ են քվեարկել սահմանադրական բարեփոխումներին եւ լրացումներին։
Հանրաքվեի արդյունքում պարզ է դարձել, որ երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է, որպեսզի երկրի գործող նախագահ, Խորհրդարանի որոշմամբ «Խաղաղության եւ ազգային միասնության հիմնադիր, ժողովրդի առաջնորդ» Էմոմալի Ռահմոնը ցմահ ղեկավարի երկիրը։ Միջինասիական երկրներից Տաջիկստանը դարձավ հերթականը, որտեղ նախագահի պաշտոնավարման ժամկետների վրա սահմանափակում դրված չէ։
Ռահմոնը Տաջիկստանը ղեկավարում է 1994 թվականից։
Source: Yerkir Media
Link: Տաջիկստանի գործող նախագահն իրավունք է ստացել ցմահ ղեկավարել երկիրը