Տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդները մրցանակներ ստացան
February 21, 2018
Երևանում փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2-րդ տարին անընդմեջ իրականացվող երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել 2017-ին նշանակալի հաջողությունների հասած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ Երիտասարդ բնապահպան, Երիտասարդ գյուղատնտես, Երիտասարդ գիտնական, Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, Երիտասարդ հայրենիքի պաշտպան, Երիտասարդական աշխատող, Երիտասարդ մարզիկ, Երիտասարդ հայրենադարձ, Երիտասարդ գործարար։
Հաղթողներին հավաստագիր և մրցանակներ հանձնվեցին համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների կողմից: