Տարեսկզբի համեմատ ՀՀ-ի մշտական բնակչությունը պակասել է 5 հազարով
May 31, 2017
Հայաստանի մշտական բնակչությունը 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 981 հազար մարդ: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Տարեսկզբի համեմատ, ըստ ԱՎԾ-ի, մշտական բնակչությունը պակասել է 5 հազարով: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչությունը 2 միլիոն 986 հազար էր: