Տարերային աղետներից տուժած գյուղացիների վարձավճարները չեղյալ կհայտարարվեն

August 3, 2017

Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով տարերային աղետների հետևանքների վերացմանն ու պետական աջակցությանը, վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց.

«Մեր կողմից իրականացվել են համալիր ուսումնասիրություններ ու վեր են հանվել ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև տարվա ընթացքում տեղի ունեցած ցրտահարությունից, սելաֆներից տուժած համայնքներին ու հողօգտագործողներին պետական աջակցության հնարավոր տարբերակներ»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին, ջրային պետական կոմիտեի նախագահին ու բոլոր մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հողի հարկը, ոռոգման ջրի ձևավորված հասույթը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները, նշված տարերային աղետներից 80-100 տոկոս տուժած համայնքներին ու հողօգտագործողներին, ըստ ներկայացված հայտերի, զիջելու նպատակով:

 

 

 

 

Source: Yerkir Media
Link: Տարերային աղետներից տուժած գյուղացիների վարձավճարները չեղյալ կհայտարարվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image