Տարվա առաջին 6 ամիսների ընթացքում 373 կին դարձել է ընտանեկան բռնության զոհ, 7-ը՝ մահվան ելքով

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է որպես բռնության դեմ պայքարի միջազգային օր: Ցավոք՝ վիճակագրությունը փաստում է, այս օրը կարմիրով է նշված մեր երկրում: Ընտանեկան բռնությունը Հայաստանում խոր արմատներ ունի: Իրազեկելու եւ եղած խնդիրները բարձրաձայնելու համար այսօր մեկնարկել է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը:
 
Ըստ ոստիկանության տվյալների միայն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում 373 կին դարձել է ընտանեկան բռնության զոհ, որոնցից 7-ը մահվան ելքով: Միայն վերջին 5 տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է շուրջ 30 կին, 45 երեխա մնացել՝ առանց մայրական խնամքի:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ մահացության 11 դեպք: Կանանց նկատմամբ բռնության դեպքեր կիրառվել են նաեւ հղիության ընթացքում: Մեր երկրում Միացյալ թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանը Ջուդիթ Ֆարնուորթը վստահեցնում է՝ այս թվերը շատ լուրջ խնդրի մասին են վկայում:
 
Բռնության նման դրսեւորումները կանխարգելելու համար լուրջ քայլեր է ձեռնարկում նաեւ պետությունը: Մշակման փուլում է ընտանեկան բռունթյունը կանխարգելող օրենսդրական նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի նաեւ խորհրդարանում:
 
Օրենքը հստակ սահմանում է այն մեխանիզմերն ու միջամտության այն սահմանը, որը կարող են անցնել իրավապահ մարմինները ընտանիքում բռնության դեպքեր արձանագրելու դեպքում: Այս տարի նախկին ամուսնու կողմից ընտանիքի մյուս անդամների հետ կացնահարված Թագուհի Մանսուրյանը իր հանդեպ կատարված բռնությունների ու սպառնալիքների համար 8 անգամ ոստիկանություն էր դիմել:
 
Խնդրով մտահոգ միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ են անում՝ բռնության ենթարկված կանանց՝ չռել: Այս խնդրի դեպքում լռությունն ու անտարբերությունբը կարող են շատ ավելի հրեշավոր հանցագործություններ ծնել:
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image