ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները:
Օրակարգում ներառված առանցքային թեմաներից մեկը մինչեւ 2025թ-ի Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների քննարկումն է:
Նախագահներին տեղեկատվություն է ներկայացվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի վավերացման ընթացքի վերաբերյալ, որն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթով է հանդես եկել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Source: Yerkir Media
Link: Տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը