Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա: Այս մասին հայտնում է Գագիկ Սուրենյանը:
Եթե Երեւանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22-ից +24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32-ից +34 աստիճան տաքություն: