Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը

July 18, 2016

Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի եւ նույն համալսարանի Երեւանի կրթա-գիտական ինստիտուտի համար տարին հոբելյանական է: Ուկրաինական այս բուհը տոնում է իր հիմնադրման 50, իսկ երեւանյան մասնաճյուղը՝ 15-ամյակը:

Կրթության բարձր մակարդակի ապահովում, մշակութային արժեքների գնահատում, անսահման սեր հայրենիքի եւ լավատեսություն՝ վաղվա օրվա նկատմամբ. այս սկզբունքներն է որդեգրել համալսարանը հիմնադրման օրից ի վեր:

Երեւանյան կրթօջախն այս տարիների ընթացքում ունեցել է մոտ 1.600 շրջանավարտ, ովքեր իրենց կրթությունը ստացել են կրտսեր մասնագետի, բակալավրի եւ մագիստրոսի կրթական որակավորման աստիճաններով: Հանդիսավոր միջոցառման ժամանակ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունը համալսարանի տնօրենին պարգեւատրել է շնորհակալագրերով եւ նախարարության ոսկե հուշամեդալով:

Համալսարանը ոչ միայն կրթական կամուրջ է հանդիսանում 2 ժողովուրդների միջեւ, այլեւ՝ մշակութային: Միջոցառմանը հնչեցին ինչպես հայկական, այնպես էլ ուկրաինական երգեր:


Source: Yerkir Media
Link: Տերնոպոլի ազգային պետական տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղը տոնում է իր հիմնադրման 15-ամյակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image