Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի ունեցած «Black Star»-ի համերգն անսպասելի ավարտ է ունեցել։ Նախ այն սկսվել է շուրջ մեկուկես ժամ ուշացումով:
Երկրպագուներն անհամբեր սպասում էին Տիմատիին, ժամը 00:30-ի սահմաններում «Black Star»-ի անդամներից մեկը հայտարարել է, որ տեխնիկական պատճառներով ռեփերը չի կարող ելույթ ունենալ:
Նա հորդորել է պահպանել գնած տոմսերը, որպեսզի դրանցով հետագայում կարողանան մասնակցել «հետաձգված համերգին»: Զայրացած հանդիսականները շշեր են նետել դեպի բեմ։