Տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի. Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբերի 16-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԲՀԿ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ մրցակցին` «Իմ քայլը» դաշինքին: Նա հայտարարեց, որ հենց այդ դաշինքն է ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս ու PR  անում նրա, իսկ ԲՀԿ-ի համար Սերժ Սարգսյան ու Ռոբերտ Քոչարյան գոյություն չունեն:

«Բացեք «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը, այնտեղ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի բարեկամներն են, մասնավորապես` Միքայել Մինասյանի քեռու որդին և սանիկը ցուցակում են, Սերժ Սարգսյանի մերձավոր խորհրդատու Զորի Բալայանի բարեկամը նույնպես այդ ցուցակում է: Հիմա մենք ե՞նք սերժական ու ռոբական, թե՞ դուք:

Թե՞ կարծում եք փողոցներում ու հարթակներում ճղճղալով, հիստերիկ շարժումներ անելով, կարողանալու եք երկար ժամանակ խաբել այս ժողովրդին: Բավական եղավ, չէինք խոսի այս ամենի մասին, եթե դուք չանցնեիք բարոյականության, արժանապատվության ու տղամարդկության բոլոր սահմանները:

Բա տենց լավ թեկնածու ունեք, ինչի՞ եք խառնվել իրար, ինչո՞ւ եք սոցիալական ցանցերում հայհոյում: Ասում եմ, եթե դուք ֆեյքերի անվան տակ հայհոյում եք, ուրեմն թքեմ նման տղամարդու երեսին:

Ձեր թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախնում ա, վախենում ա, գա ինձ հետ քաղաքական հարթակում ի՞նչ խոսի, ի՞նչ բանավիճի: Հիմա էլ ասում եմ` տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, արի տեսնենք, ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ ա Նիկոլի անվան տակ քաղաքագետ խաղալ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Source: Yerkir Media
Link: Տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի. Նաիրա Զոհրաբյան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image