Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին ՃՏՊ-ից 12 տուժածները դուրս են գրվել հիվանդանոցներից
July 26, 2017
Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին ՃՏՊ-ից 12 տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցներից։
Ինչպես ավելի վաղ հայտնելկ էինք, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 34 NA 911 (վարորդ՝ 1978 թ. ծնված Խ. Դ), «Mercedes Benz 180» մակնիշի 35 LV 511 (վարորդ՝ 1958 թ. ծնված Ա. Ն.) և «Opel Astra յ» մակնիշի 35 AM 801 (վարորդ՝ 1964 թ. ծնված Թ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով տուժածներից 9-ը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, իսկ 3-ը՝ կայազորային հոսպիտալ: