2016 թվականի ապրիլից մեկ տարի անց մարտական գործողությունների մասնակից Հրայրի համար հատկապես այս օրերը կրկնակի ծանր են:
Հրայրի համար հիմա Արցախի հետ կապված ամեն ինչ ու հատկապես այն դիրքը, որ պահել է, որտեղ ընկերներն են զոհվել, շատ թանկ է: Թալիշի ուղղությամբ Հրայրենց դիրքի վրա դիվերսիոն հարձակման փորձ է եղել դեռ ապրիլի 1-ի կեսօրին, հետ են մղել՝ կարծելով, որ այդքանով հակառակորդի գործողություններն ավարտվեցին: Սակայն ապրիլի մեկի գիշերը լույս 2-ի առավոտյան սկսվել է մեծամասշտաբ հարձակումը: Դիրքի տղաներից 4-ը զոհվել են, Հրայրը՝ ուսից, թեւից եւ ոտքից ծանր վիրավորվել է:
«Մենակ մնացել էր Մերուժանը Ստեփանյան, իրան խփելուց հետո, որ արդեն մենակ ես մնում դիրքում, էլ անելու բան չկա՝ ոչ զենք կա մոտդ, ոչ էլ կարողանում ես զենքից օգտվել, ու էդպես թողեցի դիրքը, ահագին՝ մի երկու կմ քայլելուց հետո, հանդիպել եմ մեր տղաներին՝ գալիս էին օգնության»,- պատմում է հրայրը:
Մանրամասները՝ տեսանյութում
Source: Yerkir Media
Link: Տունը դիրքն էր, նպատակը՝ այն պահելը