Փլուզում՝ Գնդեվազ գյուղում

April 10, 2017

Ապրիլի 10-ին, ժամը 19:14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ոսկու հանքում պարբերաբար պայթեցման աշխատանքներ իրականացնելու պատճառով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկում գտնվող հացատան պատը (2 քմ):

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է գյուղի 5-րդ փողոցի տներից մեկին կից օժանդակ շինության պատը՝ 7 քմ:

Տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին և Գնդեվազ գյուղի վարչական ներկայացուցչին:

Source: Yerkir Media
Link: Փլուզում՝ Գնդեվազ գյուղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image