Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը դադարեցվել Է կամրջի փլուզման պատճառով

Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել Է ուղեգծի Սվոբոդնի կայարանում ավտոմոբիլային կամրջի փլուզման պատճառով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 9-ին Միխայլո-Չեսնոկովսկայա փողոցում ուղանցույցի փլուզում Է տեղի ունեցել Անդրբայկալյան երկաթուղու երկաթուղային պաստառի վրա: Այդ պահին կամրջի տակով անցնում էր բեռնատար շարժակազմ, իսկ ուղանցույցով՝ բեռնատար ավտոմեքենա:

Բեռնատար ավտոմեքենայի տուժած վարորդը ստացել Է սրունքի կոտրվածք եւ տեղափոխվել Սվոբոդնիի հիվանդանոց:

Հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ մունիցիպալ մակարդակով։

Source: Yerkir Media
Link: Տրանսսիբիրյան մայրուղով գնացքների երթեւեկությունը դադարեցվել Է կամրջի փլուզման պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image