«Ցեղասպանության ճարտարապետները». Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող ֆիլմ է նկարվել
May 3, 2017
Ամերիկյան հեռուստաաստղեր Մոնթել Ուիլյամսի և Դին Քեյնի նախաձեռնությամբ նկարահանվել է Հայոց ցեղասպանության ճանաչումը պահանջող փաստավավերագրական ֆիլմ: Ֆիլմը կոչվում է «Ցեղասպանության ճարտարապետները. ժխտվող ցեղասպանությունը շարունակվող ցեղասպանություն է»:
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտված են, այն կցուցադրվի սահմանափակ թատրոններում 2017 թվականի հոկտեմբերից: