Հանրապետության տարածքում հունիսի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևանում անձրեւի հավանականությունը փաքր է։ Գիշերը կդիտվի + 15, ցերեկը՝ +30, երեկոյան՝ +24 աստիճան ջերմություն։