Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Շավերդյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը արդեն քանի օր է ներկայացնում է հիմնականում հայ բժիշկների աշխատանքները:
«Արարում են բժիշկ, գեղանկարիչ Արամ Շավերդյանի գործընկերներն ու զարմիկները» խորագրով ցուցահանդեսը բացվել էր մայիսի 31-ին: Գրքեր, երաժշտություն, քանդակներ ու նկարներ. այս ստեղծագործական մթնոլորտում հիմնականում այն բժիշկների աշխատանքներ են, ովքեր կարողացել են մարդկանց բուժելու իրենց առաքելությունը համատեղել արվեստի հետ:
Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով իրենց նպատակներից մեկն է նաեւ հանրության ուշադրությունը սեւեռել Այգեհատ գյուղի «Կոմիտաս» ակումբի եւ գրադարանի վերականգնման եւ վերագործարկման խնդիրների վրա: