Փաշինյանն ԱԺ նախագահի աշխատասենյակում բանակցում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Այս մասին Ազգային ժողովից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

ՀՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում են խորհրդարանական ՀՀԿ, «Ծառուկյան», «Ելք» ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները: Քննարկումներ են ընթանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ:

Մինչ այդ ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը պատկերացնում է արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն ձեռք բերելու ճանապարհով: Ինչպես հաղորդում է  Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Պատկերացնում եմ, որ մենք համաձայնության կգանք, որ արտահերթ ընտրություններ կլինեն, ես հրաժարական կտամ, իսկ իրենք թեկնածու չեն առաջադրի»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ մյուս քաղաքական ուժերը իր հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում այլ թեկնածու չեն առաջադրի: «Եթե թեկնածու առաջադրեն, կբորբոքեն մարդկանց։ Վատ չի լինի, եթե համաձայնագիր էլ լինի։ Կարծում եմ, որ բոլոր որոշումերը կկայացվեն իրավիճակին համապատասխան»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Source: Yerkir Media
Link: Փաշինյանն ԱԺ նախագահի աշխատասենյակում բանակցում է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image