Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել Միքայել Հարությունյանի հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ՌԴ-ում  Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկելու հարցը չի քննարկել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետն այս մասին ասաց Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք մասնավոր հարցեր չենք քննարկել: Այնպես որ կարծում եմ, որ դա Հայաստանի և Ռուսաստանի իրավապահ մարմինների հետագա համագործակցության հարց է»,- ասաց Փաշինյանը:

Source: Yerkir Media
Link: Փաշինյանն ու Պուտինը չեն քննարկել Միքայել Հարությունյանի հարցը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image