Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում: Դրանց մի մասը մշտական ցուցադրության է ներկայացված, մյուս մասը պահվում է արխիվներում: Ցուցանմուշները կարեւոր տեղեկություններ են փոխանցում հայ ժողովրդի պատմության այս շրջանի մասին:

1921 թվականի փետրվարի 19-ին վերագրավված Երեւանը ցնծում էր: Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վարացյանը հիշում էր, որ մարդիկ իրենց պատշգամբները զարդարել էին գորգերով ու եռագույններով: Նախկին խորհրդարանի երիտասարդ պատգամավորներից Տիգրան Ծամհուրը՝ Ամսեյանը, եռագույնը տեղադրեց կառավարության շենքի վրա:

«Պատգամավորը զոհվում է՝ դրոշը կանգնեցնելու պահին. ամբոխից իրեն 3 փամփուշտ է հասնում, մինչեւ տուն են հասցնում, մահացած է լինում, բայց դրոշը կանգնեցվում է եւ 40 օր ազդարարում մեր անկախությունը»,- պատմում է ՀՅԴ պատմության թանգարանի պատասխանատու Անուշ Ամսեյանը:

Մինչ ՀՅԴ պատմության թանգարանում հանգրվանելը՝ այս դրոշը տեղափոխվել է նախ Փարիզ, ապա՝ Բոստոն:

Մանրամասները՝ տեսանյութում

Source: Yerkir Media
Link: Փետրվարյան ապստամբության արժեքավոր վավերագրեր են պահվում ՀՅԴ պատմության թանգարանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image