Փոթորկից փրկվելու հետաքրքիր տարբերակ. արծիվը խցանվել է մեքենայի դիմացի վահանակի մեջ

ԱՄՆ-ի չորս նահանգներում բազմաթիվ ավերածությունների ու 14 մարդու կյանք խլած «Մեթյու» փոթորիկն արդեն նահանջել է: Փոթորկից հետո Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի 911 փրկարար ծառայությունը արտասովոր զանգ է ստացել այն մասին, որ սպիտակագլուխ արծիվը խցանվել ու մնացել է ավտոմեքենայի հովացման համակարգի մոտ գտնվող վահանակի մեջ:

Համացանցում տարածված լուսանկաներում երեւում է , թե ինչպես են փրկարարներն այդտեղից դուրս բերում ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշ համարվող այս թռչունին:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image