Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն ապրիլի 29-ին և 30-ին օպերատիվ կերպով արձագանքել են քաղաքացիների ահազանգերին և հասել օգնության: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 30-ին, ժամը 08.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 36 շենքի վերելակը խափանվել է (1-րդ և 2-րդ հարկերում), քաղաքացին մնացել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ. Մ.-ին (1957 թ. ծնված) դուրս են բերել վերելակից:
Ապրիլի 30-ին, ժամը 07.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 3-րդ թաղամասի թիվ 15 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1957 թ. ծնված Հ. Ա.-ին դուրս են բերել վերելակից:
Ապրիլի 29-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 8 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել, դուրս բերելու համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին։
Ապրիլի 29-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խարբերդ գյուղի ամառանոցների 26-րդ փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն ընկել է հյուրասենյակում. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Ապրիլի 29-ին, ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Փրկարարները բնակչին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Source: Yerkir Media
Link: Փրկարարները դուրս են բերել մարդկանց խափանված վերելակներից