Փրկարարները ջրանցքից դուրս են բերել 56-ամյա քաղաքացու դին
October 10, 2018
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 17:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Շահումյանգյուղի եկեղեցու մոտակայքում` ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Ս. Մ.-ի (ծնված 1962 թ.) դին: