«Ավրորա» 2017 թվականի մրցանակը` 100,000 դոլար, նախեւառաջ ուղղված է լինելու Սուդանի Նուբայի լեռներում գտնվող հիվանդանոցի բարեկարգմանը և տեղի բնակիչների աջակցությանը: «Ավրորա» 2017 թվականի մրցանակաբաշխությունից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց մրցանակաբաշխության դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան:
Մրցանակի դափնեկիրը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իր գործունեության առանցքն է ՝ բոլորը նույն մարդն են՝ անկախ մաշկի գույնից և ազգությունից: Նուբայի լեռների բնակիչները նրան եւս այդպես են ընդունում՝ ինչպես հավասարը: