Քաղաքացիները բողոքում են ԴԱՀԿ-ից. վարչապետի հանձնարարականը

March 2, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարական է տվել ԴԱՀԿ ծառայությանը: Ըստ Կարապետյանի, քաղաքացիները հաճախ իրավացիորեն դժգոհում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդրից, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը:

Մեկ ամսյա ժամկետում արդարադատության նախարարը կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի առաջարկություն ԴԱՀԿ կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական միջոցների վրա առավել համաչափ լինելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու մասին:

Source: Yerkir Media
Link: Քաղաքացիները բողոքում են ԴԱՀԿ-ից. վարչապետի հանձնարարականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image