Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Մայիսի 17-ին` ժամը 21:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խումբը:

Ժամը 22:20-ի սահմաններում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը:

Source: Yerkir Media
Link: Քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image