Քաղցած մնալը երկարացնում է կյանքի տեւողությունը

Ըստ Թեմփլի համալսարանի (Փենսիլվանիա նահանգ) գիտնականների՝ մարդը որքան քիչ սնվի, այնքան երկար կապրի: Այս եզրակացությանը փորձագետները հանգել են՝ հետազոտելով տարբեր տարիքի մարդկանց, մկների և կապիկների արյան և ԴՆԹ-ի նմուշները:

Նրանք վստահ են՝ սննդի սահմանափակումն ու քաղցած մնալը դանդաղեցնում է հյուսվածքների ծերացումը եւ երկարացնում կյանքի տևողությունը:

Քաղցած մնալու առավելությունների մասին վերջերս հայտարարել են նաև բրազիլացի փորձագետները: Նրանք էլ պնդում են, որ սննդից հրաժարվելը նպաստում է մազերի արագ աճին եւ մաշկը դարձնում ավելի հարթ:

Source: Yerkir Media
Link: Քաղցած մնալը երկարացնում է կյանքի տեւողությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image