Քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերվել

Իմունաբանները՝ Ֆրեդ Հաթչինսոնի անվան Քաղցկեղի հետազոտության կենտրոնից, դոկտոր Ֆիլիպ Գրինբերգի ղեկավարությամբ, ծագումնաբանական ինժեներիայի մեթոդների օգնությամբ կարողացել են կատարելագործել T-լիմֆոցիտները՝ իմունային համակարգի բջիջները, որպեսզի դրանք կարողանան ոչնչացնել դեղորայքի նկատմամբ կայուն քաղցկեղային ուռուցքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետազոտության արդյունքները Գրինբերգը ներկայացրել է ԱՄՆ-ի Քաղցկեղի բուժման ասոցիացիայի ամենամյա խորհրդաժողովում: Մամուլի տեղեկագիը հրապարակվել է EurekAlert!-ում:

Փորձարարական բջջային թերապիայի փորձարկումները ցույց են տվել, որ բուժման նկատմամբ կայուն մեզոթելիոմայով հիվանդներից գոնե մեկի մոտ նկատվել է ուռուցքային ռեգրեսիա: Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով մկների վրա կատարված փորձերը հանգեցրել են քաղցկեղային բջիջների ժամանակավոր մահացման, սակայն բազմաթիվ ներարկումները թույլ են տվել երկարացնել հիվանդ կենդանիների կյանքը: Ապագայում գիտնականները ծրագրում են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց վրա:


Source: Yerkir Media
Link: Քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image