Քանյե Ուեսթը Twitter-ի իր Էջից հանել Է Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր Էջից հանել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները: Այս մասին հայտնել Է TMZ-ն: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ուեսթն այդ քայլին Է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում Է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
Քանյե Ուեսթը Թրամփին աջակցում Էր ընտրարշավի ընթացքում, իսկ դեկտեմբերին նրա հետ հանդիպել Է Նյու Յորքում, որից հետո Twitter-ում գրել.
«Զգում եմ, որ կարեւոր Է ուղղակիորեն շփվել մեր ապագա նախագահի հետ, եթե մենք իրոք փոփոխություններ ենք ցանկանում»:
Հանդիպման հաջորդ օրը երաժիշտը Twitter-ում զետեղել Է լուսանկար, որտեղ պատկերված Է Time հանդեսի շապիկը, որը Թրամփին ընտրել Է «տարվա մարդ»: Համարն ստորագրված Է Թրամփի կողմից, որն Ուեսթին «հիանալի ընկեր» Է համարել:


Source: Yerkir Media
Link: Քանյե Ուեսթը Twitter-ի իր Էջից հանել Է Թրամփին պաշտպանող բոլոր գրառումները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image