Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
February 27, 2018
Փետրվարի 27-ին, ժամը 09:51-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ «Մեղրու սար» կոչվող հատվածում, Mercedes GL 350 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մ. գլորվելով հայտնվել հարակից ձորում, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ: