Քառօրյա պատերամզմին մասնակցած ուսանողների վարձավճարը կզեղչվի

February 3, 2017

 

Բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ՝ առանց հաշվի առնելով նրանց միջին որակական գնահատականը: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:

Այս մասին հայտնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից՝ հավելելով, որ 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար 475 ուսանող է օգտվել այդ զեղչից, իսկ երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլ:

Բացի դրանից՝ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից եւ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողները, ովքեր զինգրքույկում ունեն փաստը հաստատող գրառում եւ համապատասխան կնիք, կարող են դիմել բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ուսման վարձի 30 տոկոս զեղչ ստանալու համար՝ միջին որակական գնահատականի:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image