Քարաթափման հետեւանքով հանքավայրի աշխատակիցը ստացել է մարմնական վնասվածքներ

May 3, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մայիսի 3-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հանքի 140-րդ հորիզոնի մոտակայքում տեղակայված պայթուցիկների պահեստի պահակատան տանիքի վրա տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել Ախթալայի հերթապահ լեռնափրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քարաթափման հետևանքով ամբողջությամբ վնասվել է պահակակետը (մոտ 9 քմ), հանքավայրի աշխատակից Գ. Ս.-ն արգելափակվել է պահակակետում և ստացել թեթև մարմնական վնասվածքներ:

Լեռնափրկարարները պահակակետից դուրս են բերել Գ. Ս.-ին, ով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Source: Yerkir Media
Link: Քարաթափման հետեւանքով հանքավայրի աշխատակիցը ստացել է մարմնական վնասվածքներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image