Քըրքորյանի կողմից նշանակված երեք հոգանոց մարմինը, որի մեջ մտնում էին նրա կալվածքների վերակացուն՝ Էնթոնի Մանթեքիքը, փաստաբան Պատրիսիա Քլեյսըրը և Քալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի դոկտոր Էրիկ Իսրայելյանը, արդեն Քըրքորյանի ունեցվածքից 200 մլն դոլար բաժանել էին մի շարք բարեգործական կազմակերպությունների:
Քրքորյանն իր կտակի մեջ նշել էր, որ իր հարստությունը պետք է բաժանվի իր մահից հետո առավելագույնը 2 տարվա ընթացքում:
Նա մահացել է 2015 թվականի հունիսի 15-ին, Լոս Անջելեսում, 98 տարեկանում:
500 մլն դոլարի բաժանումը ուշացել էր, քանի որ նրա այրին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով առնվազն 600 մլն դոլար։