Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը փոխնակ մայր են վարձել՝ երրորդ երեխա ունենալու համար
June 22, 2017
Հոլիվուդյան ռեալիթի-շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը փոխնակ մայր են վարձել ՝ երրորդ երեխա ունենալու համար: Այս մասին հայտնում է բրիտանական Telegraph-ը:
Բժիշկը նախազգուշացրել է Քարդաշյանին, որ եւս մեկ հղիությունը բարձր ռիսկեր է պարունակում, ինչն էլ դարձել է նման որոշման պատճառ:
People Magazine-ը և E! News-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնում են, որ զույգը փոխնակ մորը համաձայնվել է վճարել ավելի քան 113 հազար ԱՄՆ դոլար իրենց երեխային ունենալու համար:
Հայտնի չէ, թե արդյոք կինը արդեն հղի է, թե ոչ: Քարդաշյանի ներկայացուցիչը հրաժարվել է այս հարցով որևէ մեկնաբանություն տալ:
Քիմն ու Քանյեն երկու երեխա ունեն՝ 2013 թվականին ծնված Նորթն ու 2015 թվականին ծնված Սեինթը: Քարդաշյանը Keeping Up With the Kardashians հեռուստաշոուի վերջին էպիզոդում խոսել է այն բարդությունների մասին, որ ունեցել է երկու հղիությունների ժամանակ: