Քլինթոնը ընտրարշավի վերաբերյալ խոհապատումների ժողովածու կհրապարակի

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է խոհապատումների ժողովածու հրատարակելու մասին, որում կանդրադառնա անցած նախագահական ընտրարշավին, տեղեկացնում է BBC-ն:
Գրքի լույսընծայումը պլանավորված է այս տարվա աշնանը: Այն կթողարկի Simon & Schuster հրատարակչական տունը, որն արդեն հրատարակել է նրա նախորդ վեց գրական գործերը:
Ինչպես հայտնել Է Associated Press-ը, խոհապատումները համեմված են կին քաղաքական գործչի «սիրելի ասույթներով»:


Source: Yerkir Media
Link: Քլինթոնը ընտրարշավի վերաբերյալ խոհապատումների ժողովածու կհրապարակի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image