Մարդկանց մոտ ճնշված տրամադրությունը՝ ընկճախտը, ի հայտ է գալիս հատկապես աշնանը: Այն դրդում է մենության, դանդաղեցնում է մտքերն ու գործողությունները, խլում երազանքները, և շրջապատում կատարվող ամեն ինչ ներկում է մուգ գույներով:
Համարվում է, որ ընկճախտն ունի առնվազն երեք պատճառահետեւանքային մակարդակ՝ ֆիզիոլոգիական, երբ ուղեղում գրանցվում է էնդորֆինների՝ տրամադրությունն ու տոնուսը պահպանող «դրախտային նյութերի» պակաս։
Անհատական-հոգեբանական մակարդակ, երբ մարդն ուենում է շփման ու հոգեկան աջակցության, սիրո կարիք։
Սոցիալ-հոգեբանական մակարդակ, երբ կա կենսական հեռանկարի բացակայություն, գոյության իմաստի դեֆիցիտ:
Այս վիճակը հաղթահարելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս քնել և երազել: Դեպրեսիայի դեմ ամենալավ եւ օգտակար դեղատոմսը՝ ներշնչանքն է, կարեւորվում է դրական մտածողությունը: Լավ դեղատոմսեր են համարվում նաև ստեղծագործելը, քնելը, երեւակայելը, երազելը:
Source: Yerkir Media
Link: Քնել և երազել. աշնանային դեպրեսիայի լավագույն դեղատոմսը