Քննարկվել են էներգախնայողության բարձրացման ուղիները
November 8, 2017
Ի՞նչ քայլեր պետք է անել Հայաստանի բնակելի եւ հանրային նշանակության շենքերում էներգախնայողության բարձրացման նպատակով: Հարցի պատասխանը փորձել են գտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Էներգետիկ խարտիայի քարտուղարության «Եվրոպական միությունը էներգետիկայի համար» ծրագրի կազմակերպած համաժողովի ընթացքում:
Կազմակերպիչների նպատակն էր թեմայի շուրջ երկխոսություն ծավալել նախարարությունների, դոնորների, պետական եւ մասնավոր հատվածների, գիտական համայնքի ներկայացուցիչների միջեւ: 2017թ.-ի փետրվարին կառավարության ընդունած Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրով Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20%-ով կրճատելն է:
Միջոցառումների 63%-ը նախատեսված է բնակելի եւ հանրային նշանակության շենքերի համար: Համաժողովի մասնակիցները առանձնացրել են դրա իրագործման խոչընդոտները: Հաղթահարելուն ուղղված առաջարկները կներկայացվեն էներգախնայողության ոլորտի բոլոր խոշոր դերակատարներին: